Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չպատասխանեց Շառլ Ազնավուրի մասին լրագրողների հարցին: Նա հարցը կիսատ լսելով փորձել է հեռանալ, ինչին լրագրողները արձագանքելն են. «Ինչու Դուք չեք պատասխանում մեր հարցերին»: Ի պատասխան փոխնախարարը նշել է. «Իսկ ինչո՞ւ նորմալ հարցեր չեք տալիս»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Շառլ Ազնավուրը երբեք հարցազրույց չի տվել թուրքական «Posta» թերթին եւ չի ընդունել որեւէ մրցանակ:
Ավելի վաղ «Posta»-ն հարցազրույց է հրապարակել հայտնի ֆրանսիացի շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հետ: Այսպես կոչված հարցազրույցում Շառլ Ազնավուրը իբր հանդես է եկել հակասական հայտարարություններով, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հայկական հասարակությունում:




























