Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը կհանդիպեն ինչպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության, այնպես էլ G20-ի գագաթնաժողովի ընթացում, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Գործակալության փոխանցմամբ՝ Australian թերթին տված հարցազրույցի ընթացքում Ավստրալիայի վարչապետը ասել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մտադիր է հանդիպել Ռուսաստանի ղեկավարի հետ՝ Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի կործանման հանագմանքները քննարկելու նպատակով: Նրա հայտարարությամբ՝ «Պուտինը չի կարող խուսափել նման զրույցից, եւ կարեւոր չէ՝ կկայանա այն միջանցքո՞ւմ, թե՞ ավելի պաշտոնական մթնոլորտում»:
«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing 777 ինքնաթիռը հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնելիս կործանվել է Դոնեցկում: Ինքնաթիռի բոլոր 298 ուղեւորները, այդ թվում նաեւ՝ Ավստրալիայի 27 քաղաքացիները, զոհվել են:
Հիշեցնենք, որ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Պեկինում՝ նոյեմբերի 10-11-ին, իսկ G20-ինը՝ ավստրալական Բրիբեն քաղաքում՝ նոյեմբերի 15-16-ին:




























