Ամերիկյան «Nonesuch Records» ստուդիան 2015 թվականի սկզբին կթողարկի ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի նոր՝ «Mockroot» անվանումով ալբոմը: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Համասյանը ներկայում շրջագայում է Եվրոպայում. նա համերգներ է ունենալու Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Շվեյցարիայում եւ այլ երկրներում:
Թեեւ ծնունդով Գյումրիին Տիգրան Համասյանը կրթություն է ստացել որպես դասական եւ ջազային երաժիշտ, նրա երաժշտության մեջ ազդեցության լայն սպեկտր է զգացվում, այդ թվում՝ հայկական ժողովրդական երաժշտության, ռոքի, բիթբոքսի, պոեզիայի եւ այլն:
Վերջին տասնամյակում նա չորս ալբոմ է թողարկել, որոնք ճանաչվել են քննադատների կողմից: Մշտապես շրջագայելով՝ նա բազմաթիվ երկրպագուների է նվաճել, ինչպես նաեւ արժանացել այնպիսի վարպետների գովասանքին, ինչպիսիք են Չիկ Կորեան, Հերբի Հենքոքը եւ Բրեդ Մելդաուն:




























