ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 6-ին կազմել է 413.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.43 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.76 դրամ (աճել է 1.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.77 դրամ (աճել է 3.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.12 դրամ (նվազել է 0.18 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 203.89 դրամ, ոսկին՝ 15,198.28 դրամ, պլատինը՝ 16,010.1 դրամ:

Նոյեմբերի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ: