Jaguar Land Rover մեքենաշինական ընկերությունը եւ բրիտանական զենք արտադրող Holland & Holland ընկերությունը մշակել են Range Rover-ի առավել ճոխ մոդել՝ կաշվեպատ սրահով եւ զույգ հրացաններ տեղափոխելուն հարմարեցված բեռնախցիկով, փոխանցում է Cartimes-ը:
Աղբյուրը նշում է, որ գործընկերները մեքենա են ստեղծել, որի համար 180 000 ֆունտ են պահանջում: Արտաքնապես նորույթը տարբերվում է հատուկ գունավորմամբ: Range Rover-ն ստացել է Executive Class ուղեւորատար փաթեթը, որն ընգրկում է երկու առանձին հետին նստատեղեր՝ կարգավորմամբ, ժամանցային համակարգի էկրաններ եւ կենտրոնական միջնորմ-վահանակ՝ շարժական սեղաններով, հատուկ լուսավորությամբ եւ USB-ով: Սրահը շքեղ կաշեպատ է, իսկ հետնամասը կահավորված է Holland & Holland զույգ հրացան տեղափոխելու համար:
Land Rover и Holland & Holland-ը նախատեսում են թողարկել այդպիսի 40 մեքենա՝ երեք տարվա ընթացքում: Գնորդներին առաջարկում են երկու շարժիչ՝ 5,0-լիտրանոց 510՝ ուժեղ բենզինային, եւ 4,4-լիտրանոց 339՝-ուժեղ դիզելային:





























