Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Ռոզա Ծառուկյանը ցանկանում է Հայաստանում ապիթերապիայի հիվանդանոց բացել (բուժում մեղվաբուծական ապրանքներով): Այդ մասին Ռոզա Ծառուկյանը հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ առաջ Հայաստան են ժամանել սլովենական Նիտրա քաղաքի Գյուղատնտեսական համալսարանի ներկայացուցիչները: «Ուսումնասիրեցին տեղանքն ու հեռացան: Այժմ պատասխանի ենք սպասում»,- հայտնեց նա:
Հիշեցնենք, որ Ռոզա Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրն է. կուսակցությունն այժմ ոչ իշխանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») խոշորագույն ուժն է հանդիսանում:




























