ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է նոյեմբերի 7-ին դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով 3,2 մլրդ դոլարով ավելացնել բյուջեն՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն հավելյալ ֆինանսավորումը կուղղի Սիրիայում եւ Իրաքում ջիհադիստների դիրքերի վրա ավիահարձակումներին: Գումարը ներառում է 500 մլն դոլար՝ ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի եւ քրդերի բանակին օգնություն ցուցաբերելու համար: Եվ նախատեսում է նաեւ աշխատավարձ՝ Իրաքում 600 ամերիկացի զինվորական խորհրդատուների եւ 800 զինվորականների համար, որոնք ապահովում են Բաղդադում ԱՄՆ դեսպանության եւ Բաղդադի օդանավակայանի պահպանությունը:
Ըստ ամերիկացի փորձագետների գնահատման՝ ԻՊ-ի դեմ ողջ գործողությունը կարող է գերազանցել 2011 թ. Լիբիայի հակամարտության ընթացքում Վաշինգտոնի ծախսերը, որոնք կազմել էին մոտավորապես 1 մլրդ դոլար:




























