Ֆրանսիան լավատեսորեն է դիտարկում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ փարիզյան բանակցությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մտադիր է ապագայում ակտիվորեն նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում մեր ջանքերը դրական արդյունքներով կպսակվեն», - հայտարարել է դեսպանը:




























