«Օրինաց երկիր» կուսակցությունն անկոչ հյուր չէ, այդ պատճառով էլ խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին ու «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին չի մասնակցել: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
«ՕԵԿ-ը մշտապես համագործակցության կողմնակից է: Առաջարկություն չի եղել, չենք մասնակցել հանրահավաքին, սակայն երբ մենք մեր հանրահավաքն էինք անցկացնում ամռան ամենաշոգ օրը, մենք բոլորին հրավիրեցինք` եւ խորհրդարանական, ոչ արտախորհրդարանական»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` իրենց խմբակցությունը տարբեր նախագծերի շուրջ համագործակցում է ոչ իշխանական մյուս խմբակցությունների հետ:




























