Միջազգային գիտնականների խումբը արական եւ իգական սեռի 18 մահացած մարդու հետազոտության է ենթարկել: Հոտառության համակարգի մանրազնին ուսումնասիրությունից հետո գիտնականները եզրակացրել են, որ կանայք տղամարդկանցից ավելի զգայուն են:
Այսպես, փորձերն անցկացվել են 7 կանանց եւ 11 տղամարդկանց հետ, որոնք մահացել են 55-94 տարեկանում՝ տարբեր պատճառներով: Այդ մարդիկ նաեւ չեն աշխատել հոտառության հետ կապված ոլորտներում, օրինակ՝ օծանագործության կամ խոհարարության ոլորտում:
Ուսումնասիրության նպատակն էր մանրազնին հետազոտել գլխուղեղի կարեւոր մաս հանդիսացող հոտառության համակարգը: Այսպես, հոտառության համար պատասխանատու գլխուղեղի մասը կանանց մոտ 0,130 գ է, տղամարդկանց մոտ՝ 0,05 գ:
Կանանց մոտ 43%-ով ավելի շատ նեյրոններ կան: Կանանց նյարդային բջիջները 16,2 մլն են, տղամարդկանցը՝ 9,2 մլն: Կանանց հոտառության համակարգում այլ բջիջները 9,3 մլն են, իսկ տղամարդկանց մոտ՝ 5,7 մլն: Համապատասխանաբար, կանանց մոտ այդպիսի բջիջները երկու անգամ ավելի են, փոխանցում է Informing-ը:
Ուսումնասիրության հիման վրա գիտնականները կարողացել են եզրակացնել, որ կանանց հոտառությունն ավելի է զարգացած, քան տղամարդկանցը:
Ներկայումս տարբեր տեսակետներ կան տարբեր սեռերի հոտառության որակների տարբերությունների վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ կանանց մոտ նման որակները զարգացած են ծննդաբերության գործառույթի համար, այսպես ասած՝ հարկավոր զուգընկերոջը «հոտով զգալու» համար:
Սակայն գիտնականների վեճերը շարունակվում են եւ ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել:



























