Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Մարդու մասին գիտությունների միջերկրածովյան տանը Միջերկրածովյան միջնադարյան եւ ժամանակակից հնագիտության լաբորատորիան նոյեմբերի 12-ին սեմինար կանցկացնի՝ «Միջնադարյան Հայաստանի եւ Վրաստանի արվեստը եւ հնագիտությունը», թեմայով, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Ութ մասնագետներ կներկայացնեն իրենց աշխատանքների արդյունքները եւ հետազոտությունների որոշ հեռանկարային ուղղությունների մասին կարծիքներ: Ընդգծվելու է վիմագրական աղբյուրների կարեւորությունը հուշարձաններն ուսումնասիրելիս: Լուսաբանվելու է Կիլիկիայում մշակույթի ոչ այնքան հայտնի ոլորտը՝ պաշտամունքային ճարտարապետությունը: Քննակվելու է վերականգնման մեթոդաբանությունը: Մարանկարչությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, խաչքարերի արվեստը տվյալ տարածաշրջանի ստեղծագործության հիմնական ոլորտներն են, որոնք ուսումնասիրվելու են՝ փաստագրական տվյալների եւ նոր մոտեցումների օգնությամբ:




























