Վրաստանում իրավապահները ձերբակալել են հոգեւորականներին թմրանյութերի ապօրինի իրացման համար, հայտնում է «Վրաստան-Օնլայնը»:
Գործակալության տվյալներով՝ ոստիկանները ձերբակալել են վանահայր Վարսանով Մազմիշվիլիին եւ Նիկոլոզ Կալանդաձեին:
Թմրանյութերի իրացման փաստը աձրանագրվել է երկու շաբաթ առաջ: Ներկայումս հոգեւորականները ազատ են արձակվել: Նրանք վանքերում քավում են իրենց մեղքերը: Ավելին, նրանք զրկվել են հոգեւորականի կարգավիճակից:




























