Բելգիայի «ISIS Chocolates» շոկոլադի արտադրությունը անվանումը փոխել է «Libeert»-ի, երբ  վաճառքը կրճատվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անվան հետ նույնահունչ լինելու հետեւանքով, գրում է The Independent-ը:

«Իսլամական պետությունը» նախկինում կոչվում էր «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն», որն անգլերեն տարբերակում ISIS  հապավումն ուներ: Ահաբեկչական կազմակերպության միջազգային տարածումից հետո շոկոլադը, չնայած որ ընկերությունը հիմնադրվել էր  1923թ.,  սկսել է գնորդների մոտ ասոցացվել բացառապես ահաբեկիչների հետ, փոխանցում է Gazeta-ն:

Ընկերության տնօրենը նշել է, որ առավել զգալի է ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից ամանորյա պատվերների կրճատումը։
Այնուամենայնիվ, շոկոլադի սուրբծննդյան խմբաքանակը վաճառքում հայտնվել է հին անունով։  Բրենդի վերջնական անվանափոխությունը ընկերությունը նախատեսում է 2015թ. հունվարին։