Մերձմոսկվայում կրկնակի սպանություն գործած տղամարդը ինքնահրկիզվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Դերժինսկ քաղաքում: Հաղորդվում է, որ բնակարանում հայտնաբերվել են պարանոցի հատվածում դանակի վերքերից սպանված մի կնոջ եւ նրա 14-ամյա աղջկա դիակները:

Հանցագործության մեջ կասկածվում է պահեստապետը, ով կրկնակի սպանությունը գործելուց հետո գնացել է աշխատանքի, որտեղ եւ կյանքի վերջ է դրել ինքնահրկիզման միջոցով:

Բոլոր մահացածները Ուկրաինայի քաղաքացիներ են: