Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ոչ միայն հասել է Թաուերի պատերի մոտ կարմիր կակաչների մասշտաբային տեղադրմանը, այլեւ լոնդոնցիների համար դրա ընդմիշտ պահպանմանը, թեեւ՝ մի փոքր այլ տեսքով։
Կակաչների տեղադրումը սկսվել էր օգոստոսին եւ նվիրված էր Առաջին աշխարհամարտին Բրիտանիայի ներգրավման 100-ամյակին։ Կերամիկական կարմիր կակաչների թիվը լոնդոնյան հնագույն ամրոցի պատերի մոտ այս ընթացքում անընդհատ ավելանում էր։ Հիշատակի օրը՝ նոյեմբերի 11 -ին, Թաուրի մոտ «կտնկվի» վերջին կակաչը, որը կնշանավորի պատերազմի ավարտին հաջորդած առաջին օրը։ Կակաչների ընդհանուր թիվը կհասնի 888 հազար 246-ի՝ խորհրդանշելով բրիտանացի եւ բրիտանական գաղութների բնակիչ զոհերի թիվը։ Կակաչների տեղադրումն իրականացրել է անկախ բարեգործական կազմակերպությունը։
Մի քանի օր վարչապետի գրասենյակի, Լոնդոնի քաղաքապետի «Պատմական թագավորական պալատների» միջեւ բանակցություններ են տարվել: Քեմերոնը եւ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կազմակերպությանը խնդրել են դաշտը Թաուերի մոտ պահպանել գոնե եւս մի քանի շաբաթ: «Պատմական թագավորական պալատները» դիմադրել են՝ հայտարարելով, որ դրա «կյանքի» կարճ տեւողությանության նպատակն է ցույց տալ պատերազմում զոհված մարդկանց կյանքի փխրունությունը: Սակայն իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվել է պնդել կակաչները պահպանելու անհրաժեշտությունը: Թաուերի պատերի մոտ կակաչների դաշտը կմնա մինչեւ նոյեմբերի վերջ, որից հետո դրա հատվածները «կուղեւորվեն» ճամփորդության Բրիտանիայում՝ երկրի բնակիչներին թույլ տալով գնահատել նախաձեռնության խորությունն ու ազդեցությունը: Կակաչները շրջագայությունից հետո կվերդառնան Լոնդոն, սակայն արդեն՝ Թաուեր: Դրանք կտարածվեն Սազեկում՝ Կայսերական պատերազմների թանգարանի լանջերին: Դրանց մի մասը կհանձնվի Մանչեսթրի համանուն թանգարան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ կառավարությունը շրջագայության համար հատկացնում է 500 հազար ֆունտ ստեռլինգ: Կառավարությունը նաեւ կապահովի, որպեսզի կակաչները վաճառքի ժամանակ չհարկվեն:




























