Հարավային Սուդանի հակամարտող կողմերին եւս 15 օր են տվել պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, որոնք վերջ կտային երկրի զինված հակամարտությանը։

Արեւելյան Աֆրիկայի առաջնորդները երկրին սպառնացել են պատժամիջոցներով՝ ներառյալ իրենց երկրներ մուտքի արգելումը եւ զենքի մատակարարման էմբարգոն, եթե համաձայնագիրն այդ ժամկետում չկնքվի։

Ըստ բանակցություններում միջնորդի խոսքի՝ Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիհիրը եւ ապստամբների առաջնորդ Ռիեկ Մաշարը փոխզիջման են հանգել իշխանությունը բաժանելու հարցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սակայն սա նման առաջին համաձայնությունը չէ: Կողմերը շարունակում են մեղադրել միմյանց  խաղաղ պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին մարտերն սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 10 հազար մարդ, 1,8 մլն մարդ ստիպված է եղել լքել տունը։