Հայաստանյան մի խումբ բնապահպաններ կոչ են հղել ամերիկահայ համայնքին՝ որեւէ կերպ չաջակցել եւ ներդրումներ չկատարել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրում։
Կոչի հեղինակներն են Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Էկոլուր տեղեկատվական հկ֊ի նախագահ՝ Ինգա Զառաֆյանը, «Ջերմուկի զարգացման կենտրոնի» նախագահ՝ Վազգեն Գալստյանը, Գնդեվազ համայնքի բնակիչ եւ լրագրող Թեհմինե Ենոքյանը եւ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ՝ Լեւոն Գալստյանը:
Ամերիկահայկական մամուլին, մասնավորապես՝ Ասպարեզ օրաթերթին, The Armenian Mirror Spectator եւ Armenian Weekly շաբաթաթերթին ուղարկված նամակում նշված են բնապահպանական, տնտեսական եւ սոցիալական այն բոլոր անկառավարելի ռիսկերը, որոնցով հղի է ոսկու արդյունահանումը Ջերմուկին այդքան մոտ գտվող հանքում։
Նամակի առիթ են հանդիսացել Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության կազմակերպած հանդիպումները արտասահմանում հայկական համայնքներ հետ, որոնց ընթացքում ընկերությունը հայերին կոչ է անում գնել ընկերության բաժնետոմսեր եւ այդպիսով սատարել Հայաստանի համար ավերիչ այդ հանքարդյունաբերական ծրագիրը։



























