Ռուսաստանի մայրաքաղաքում փոխհրաձգությամբ զանգածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեք մարդ տուժել է: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի վարչության մամուլի ծառայությանը:
Երկու խմբերի միջեւ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, որի մասնակիցները դեռեւս չպարզված զենքից հրաձգություն են սկսել: Երեք տուժածներին տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ներկայում ոստիկանությունը պարզում է կատարվածի պատճառներն ու հանգամանքները:
LifeNews-ի տեղեկություններով էլ, կոնֆլիկտին շուրջ 15 մարդ է մասնակցել: Տուժածներից մեկը վիրավորվել է որովայնի հատվածում, մյուս երկուսը՝ ձեռքի եւ ոտքի: Բացի այդ, մի քանի ավտոմեքենա է վնասվել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, կռիվը տեղի է ունեցել ներգաղթյալների միջեւ:



























