Չնայած Իսպանիայի Գերագույն դատարանի արգելքին՝ Կատալոնիայում ընտրատեղամասեր են բացվել, որտեղ բոլոր ցանկացողները կարող են Իսպանիայի ինքնավարության անկախության շուրջ հարցման մասնակցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, տեղամասեր են գործելու Կատալոնիայի 1317 հաստատություններում, հիմնականում՝ դպրոցներում եւ քաղաքապետարաններում: Քարոզարշավի ընթացքում որպես կամավոր ավելի քան 40 հազար մարդ է աշխատել: Նրանցից մեկն էլ արդեն նոյեմբերի 10-ին կհայտարարի արդյունքների մասին:

Հարցմանը մասնակցել կարող է 16 տարին լրացած Կատալոնիայի յուրաքանչյուր բնակիչ, այդ թվում՝ այնտեղ մշտապես բնակվող օտարերկրացիները: Հարցման ընթացքին հետեւում են միջազգային դիտորդները: Կատալոնիա են ժամանել եվրոպական տարբեր երկրների ութ պատգամավորներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիային արգելեց պետական մարմինների մասնակցությամբ նոյեմբերի 9-ին ինքնիշխանության մասին հարցում անցկացնել բնակչության շրջանում: