Յեմենում նոյեմբերի 7-ին կազմավորված տեխնոկրատների կառավարությունը երդում է տվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
Պաշտոնական արարողությունն անցկացվել է՝ չնայած նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհի կողմնակիցների եւ շիաների «Անսար Ալլահ» շարժման բոյկոտին, ովքեր իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաք Սանան եւ մի շարք այլ շրջաններ:
Ըստ ABN News-ի, նոր կաբինետում 36 անուն կա, որոնց թվում են «Անսար Ալլահի» ներկայացուցիչներ, ովքեր գործող նախագահ Աբդ-Հադիի ընդդիմադիրներն են եւ երկրի հարավի անկախության կողմնակիցները:
Հոկտեմբերի 13-ին Աբդ-Հադին Նավթի նախկին նախարար Հալիդ Բահահին հանձնարարել էր նոր կառավարության վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Նոր գործադիր մարմնի ձեւավորման անհրաժեշտությունն առաջացել էր երկրում քաղաքական երկարատեւ ճգնաժամի պատճառով:




























