«Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում մի քանի հանքավայր է գրավել: Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ ԻՊ-ն իրաքյան նավթը վաճառում է մեկ բարելն ընդամենը 20 դոլարով: Այս մասին տեղեկացնում է Russian Today-ը՝ վկայակոչելով Իրաքի պատվիրակության ներկայացուցիչ, այդ երկրի Ֆինանսների նախարարության արտաքին պարտքի սպասարկման վարչության տնօրեն Մուվաֆակ Թահա ալ-Հուրիին:
«Իրաքի դիվանագիտական գերատեսչությունն ու Նավթի նախարարությունն ակտիվորեն աշխատում են, որպեսզի պարզեն խմբավորումից նավթ գնողներին, եւ այդ մասին տեղեկացնեն միջազգային հանրությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- ասել է ալ-Հուրին:



























