«LaFerrari»-ն կարող է դառնալ իտալական «Ferrari» ընկերության ամենաբացառիկ մոդելներից մեկը, հաղորդում է «Direct Press»-ը:
Աղբյուրը նշում է, որ դրանց թիվը չի գերազանցելու 10 օրինակը: Համապատասխանաբար, կավելանա նաեւ արժեքը. հավանական է, որ այն գերազանցի 4 մլն դոլարը: Ընկերությունը մոդելի մասին տեղեկությունը գաղտնի է պահում: Միայն հայտնի է, որ «LaFerrari Spider»-ն կունենա շարժվող տանիք՝ բաղկացած երկու հատվածից:
«LaFerrari»-ն հայտնի «Enzo»-ի արժանի ժառանգորդն է: Մեքենան 800 ձիաուժ հզորություն ունի, 6.2 լիտր ծավալով V12 շարժիչ: Իտալացիները չեն կարողացել անտարբեր մնալ էկոլոգիական մարքրության ավելացմանն ու հավելել են 163 ձիաուժ հզորության էլեկտրաշարժիչ: Մեքեանան ունի 7 աստիճանից բաղկացած փոխանցման տուփ երկու սեղմակով:




























