Ռուսաստանն ու Իրանը քննարկում են ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) կառուցման հնարավորությունը: Երկրները կարող են Իրանում նոր ԱԷԿ կառուցելու մասին համաձայնագիր կնքել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, որն այդ մասին հայտարարել է Twitter-ի իր էջում:
«Կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հաղորդել է առաջիկայում Ռուսաստան այցելելու մտադրության մասին, որպեսզի Իրանում նոր միջուկային էլեկտրակայաններ շինարարության մասին համաձայնագիր ստորագրի»,- ասված է հաղորդագրությունում:
Ենթադրյալ գործարքի վերաբերյալ որեւէ մանրամասն աղբյուրը չի ներկայացնում:



























