Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը որեւէ տեղեկություն չունի Յակուտիայում նոյեմբերի 5-ին գործարար Արմեն Զաքարյանի՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության վարչության պետի տեղակալ Նիկոլայ Ազարովին կրակելու եւ սպանելու վերաբերյալ

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեսպանատան աշխատակիցները հայտնեցին, որ այս պահին ոչ կարող են հաստատել, ոչ էլ հերքել ռուսական մամուլում տարածված տեղեկությունները:

«Այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չկա, քայլեր ենք ձեռնարկում՝ ճշտելու համար: Տեղեկություն չկա նաեւ՝ Արմեն Զաքարյանը ՀՀ քաղաքացի է, թե ոչ»,- ասացին դեսպանատնից:

Նշենք, որ ըստ ՆՏՎ հեռուստաալիքի՝ դեպքը կատարվել է Խանգալասկի շրջանում որսի ժամանակ. «Ազարովի ընկերը՝ «ՄՍԻՏԻ-Դեվելոփմենթ» շինընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը, մեքենայի սրահում պատահաբար կրակոց է արձակել հրացանից, որը կպել է Ազարովին: Վերջինս տեղում մահացել է: Արմեն Զաքարյանը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: