Մոսկվայում աշակերտուհին վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ութերորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Աղբյուրը նշում է, որ 11-ամյա աղջիկը վնասվածքային շոկի վիճակում տեղափոխվել է մանկական հիվանդանոց՝ գանգուղեղային վնասվածքով, ուղեղի ցնցմամբ, ոտքերի բաց կոտրվածքով եւ որովայնի բութ վնասվածքով:

Ըստ գործակալության զրուցակցի՝ երեխան ընկել է ութերորդ հարկի աստիճանավանդակի պատշգամբից: Միջադեպի փաստով ստուգում է կատարվում: