Թուրքիայի բանակի հատուկ ստորաբաժանման ուժերի հրամանատար, գեներալ Զեքաի Աքսաքալլին եւ վերջինիս ուղեկցող թուրք զինվորականները այցելել են ղարաբաղյան հակամարտության գոտում: Մասնավորապես, թուրք զինվորականները այցելել են Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գիծ:

contact.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը,  հայտնում է, որ գեներալը ծանոթացել է ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությանը, ապահովվածությանը, բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին:

Գեներալ Աքսաքալլին զրուցել է զինվորների հետ: Նա նաեւ այցելել է ուսումնական հրաձգարանները, որտեղ ծանոթացել է տանկիստների եւ դիպուկահարների պատրաստվածությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան, լինելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այդուհանդերձ ակտիվորեն օգնում է ադրբեջանական զինվորականներին եւ սպառազինություն մատակարարում: