Ռուսաստանում 22-ամյա աղջիկը խեղդել է իր մեկամյա եղբորը: Դատարանի վճռով աղջիկը հոգեբուժարանում հարկադրական բուժում կստանա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Քննության վարկածով՝ աղջիկը, Նոյաբրսկե քաղաքում փոքր եղբոր հետ զբոսնելիս մորը զայրացնելու նպատակով նրան գցել է ջրամբարի մեջ: Համոզվելով, որ երեխան կյանքի նշաններ ցույց չի տալիս՝ աղջիկը անցորդներին խնդրել է իրեն ոստիկանություն տեղափոխել:

Աղջիկը մեղադրվել է ՌԴ Քրօրի 105 հոդվածով (բանկահասակի սպանություն), նա լիովին ընդունել է իր մեղքը: Հետաքննության ժամանակ հոգեբուժական փորձաքնություն է անցկացվել, ինչը հաստատել է, որ մեղադրյալը տառապում է խրոնիկ հոգեկան խանգարումներով: