«Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի ցամաքային փուլ սկսելու ժամանակն է: Այս մասին, ըստ Deutsche Welle-ի, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նա նշել է, որ հակաջիհադական դաշինքի օդային հարվածները հաջողված էին եւ թույլ տվեցին զսպել ծայրահեղականների հետագա առաջխաղացումն ու թուլացրին նրանց դիրքերը:

Ըստ Օբամայի՝ եկել է իսլամիստների դեմ ցամաքային գործողություն սկսելու ժամանակը: «Այժմ մեզ ցամաքային զորքեր են հարկավոր», - մեջբերում է աղբյուրը ամերիկացի նախագահի խոսքերը: Օբաման ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցում ԻՊ-ի դեմ մարտական գործողություններին, այլ օգնում են Իրաքի անվտանգության ուժերի պատրաստմանը: