Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:
Հայաստանի թռչունների պահպանման միությունից հայտնում են, որ «Տարվա թռչուն» նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը եւ ուսումնասիրմանը:
Հիշեցնենք, որ 2014թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Հոպոպը:
«Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ այցելելով http://aspbirds.org/hy/ կայք, լրացրեք նորությանը կցված հարցաթերթիկը եւ ուղարկեք այն [email protected] էլ. Հասցեին»,-ասված է միության տարածած հաղորդագրությունում:



























