Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կարող են նոյեմբերի 11-ին երկրորդ անգամ հանդիպել Պեկինում, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Ավելի վաղ, հիշեցնում է պարբերականը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ երկու երկրների առաջնորդները ողջունել են միմյանց Պեկինում երկուշաբթի կայանալիք ԱԽՕՏՀ գագաթաժողովի ընթացքում: «Որեւէ զրույց չի կայացել: Իսկապես, նրանք ողջունել են միմյանց. Միջոցառումների շրջանակներում այդ կարճատեւ շփումն է տեղի ունեցել, որի մասին մենք նշում էինք: Նախագահները ելնում են այն հանգամանքից, որ մոտակա օրերին նրանց կարճատեւ բանակցություններ են սպասում»,- հաղորդել է նախագահի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԽՕՏՀ գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Նախագահների զրույցը տեւել է 7-8 րոպե:




























