NEWS.am-ին հայտնի է դարձել Շիրակի մարզում այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով պայթած «Գազելի» մահացած վարորդի ինքնությունը՝ Գյումրիի բնակիչ Ռազմիկ Մկրտչյան։
Առայժմ վթարի հետեւանքով զոհված մյուս անձանց անձանց ինքնության մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ պայթյունից բռնկված հգրդեհի հետեւանքով զոհվածների մարմինները գրեթե ամբողջովին այրվել են եւ անճանաչելի դարձել։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։
.jpg)
(2).jpg)





























