Ադրբեջանական լրատվամիջոցները Սաբունչինյան ոստիկանության շրջանային բաժանմունքի նախկին պետին մեղադրում են Թուրքիայի «Mardan Palace» հյուրանոցում իրագործված սպանության մեջ:

minval.az-ը, վկայակոչելով musavat.com-ին, ներկայումս ոստիկանության պետպաշտոնյան փորձում է թաքցնել սպանության մեջ իր ներգրավվածությունը:

Սեպտեմբերի 20-ին Թուրքիայում Թելման Իսմաիլովին պատկանող «Mardan Palace» հյուրանոցում հայտնաբերվել է բռնության հետքերով դիակ: Վարկածներից մեկի համաձայն, կինն այնտեղ ապրել է Ռզա Գաջիեւի հետ: Նրանց միջեւ կռիվ է տեղի ունեցել եւ նախկին ոստիկանը ծեծել է նրան, ինչի արդյունքում կինը մահացել է:

Որոշ ժամանակ առաջ  Զեյնալովայի բարեկամուհին խմբագրություն նամակ է ուղարկել եւ հայտարարել, որ երիտասարդ կինը Ռ. Գաջիեւի սիրուհին է եղել: Նամակում կինը, մասնավորապես, նշում է, որ համոզված է, որ քրոջ սպանության մեջ մեղավոր է Գաջիեւը: