ՀՀ նախագահի առաջարկը քառյակի 12 կետերին վերադառնալու վերաբերյալ միանշանակ կառուցողական մոտեցում է: Այս մասին նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Ըստ պատգամավորի՝ երկրում ընդդիմության գոյությունը դրական երեւույթ է. «Այլ բան է ընդդիմության որակը: Այո, մարդիկ կարող են իրենց կարծիքը հայտնել երթերի եւ հավաքների միջոցով, սակայն իրավիճակը սրելու փորձերը, որպեսզի մարդիկ պայքարեն ուժային միջոցներով, ապակառուցողական քայլեր են»,- ընդգծել է Բադեյանը:
Վերջին դեպքերը, ըստ պատգամավորի, ցույց տվեցին, որ ընդդիմությունն այնուամենայնիվ նախընտրում է պայքարի կառուցողական մեթոդները:




























