Տվյալ պահին Հայաստանում միասնական գաղափարախոսական համաժողովրդական շարժում չկա: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողներին հայտարարեց ՀՀԿ կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք նա երկրում տեսնո՞ւմ է համաժողովրդական շարժում, որի մասին հայտարարում է խորհրդարանական եռյակը («Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ):

«Ես համաժողովրդական շարժում չեմ տեսնում ոչ թե նրա համար, որ չեմ, ուզում, այլ այն պարզապես չկա: Դասական ձեւաչափով նման շարժում չկա, քանի որ եռյակում կան լուրջ տարաձայնություններ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցերով», - ընդգծեց Շարմազանովը: Շարմազանովը միաժամանակ հայտարարեց, որ իշխանությունը շահագրգռված է, որպեսզի երկրում կուսակցությունները կայանան, իսկ քաղաքական պայքարը լինի քաղաքակիրթ: