Իշխանությունն առանց այն էլ ընդառաջ է գնացել խորհրդարանական քառյակի 12 պահանջներին, նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր հնարավորությունների շրջանակում մենք լուծում ենք տվել այդ պահանջների 12 կետին, այնքան, որքան հնարավոր է:Եթե ապագայում մեք իրատեսական համարենք այդ ուղղությամբ էլի որեւէ բան անելը, կանենք: Իսկ եթե մեր արածը մեր գործընկերների սրտով չէ, ապա խնդիրը արդեն մեր մեջ չէ: Սակայն չպետք է ասել, թեմենք չենք լսում կողմնակի կարծիքները եւ քննադատությունն անուշադրության մատնում», - նշել է պատգամավորը:




























