Սիրիական քրդերը հասարակական եւ մասնավոր կյանքի բոլոր ոլորտներում կանանց իրավունքները օրենսդրորեն հավասարեցրել են տղամարդկանց իրավունքներին՝ մարտահրավեր նետելով կանանց իրավունքները ոտնահարող եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրող ահաբեկիչներին, հայտնում է Russian Today-ը:
Սիրիայի հյուսիս-արեւելքյան Ջազիրա նահանգի ինքնակառավարվող տեղական իշխանությունները օրենք են ընդունել, որի նպատակը կանանց իրավունքների պաշտպանությունն է: Տվյալ օրենքի համաձայն, կանայք իրենց իրավունքներով հավասարվում են տղամարդկանց. նրանք կստանան աշխատելու, աշխատանքի դիմաց վարձատրվելու, ամուսնալուծվելու եւ ժառանգություն ստանալու իրավունքներ: Բացի այդ նշվում է, որ կանայք չպետք է ամուսնանան մինչեւ 18 տարեկանը:




























