Լեռնային Ղարաբաղը ճանաչելու ժամանակը վաղուց է եկել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
Նրա կարծիքով, եթե Երեւանը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման նպատակ ունի, ապա Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, առաջին հերթին պարտավոր է դա անել ԼՂՀ-ի անվտանգության շահերից ելնելով: Փոստանջյանը նշեց, որ այդ մասին հուշել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ներկայացնող մի շարք դիվանագետների հետ զրույցները:




























