Խորհրդարանական ուժերի քառյակի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» 12 կետերն ընդամենը փոքր մասն են, նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ այդ կետերը քաղաքական օրակարգ կամ ծրագիր չեն կարող լինել: «Եթե իշխանությունները ցանկանում են, որպեսզի ծայրահեղական մոտեցումներ լինեն, ապա պետք է շարունակեն անել այն, ինչ դուր չի գալիս ժողովրդին: Եվ դա կախված չէ ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքից: Ժողովուրդը կհայտնի իր դժգոհությունը՝ իր վիճակից ելնելով», - հավելել է Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը կոչ էր արել վերադառնալ խորհրդարանական քառյակի ներկայացրած 12 կետերի քննարկմանը:




























