Հնդկաստանի Բիլասպուր շրջանի մասնավոր հիվանդանոցում 83 կին են վիրահատել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Վիրահատությունից մեկ օր անց կանայք սրտխառնոց ու ցավեր են ունեցել, որից հետո նրանցից 60-ը հոսպիտալացվել են տեղի տարբեր հիվանդանոցներ: Արդյունքում 8 կանայք մահացել են: բոլոր մահացածների տարիքը չի գերազանցել 32-ը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր: Տեղի առողջապահության 4 ներկայացուցիչներ, ներառյալ Բիլասպուր շրջանի բժշկական ծառայության պետը ազատվել են աշխատանքից: Նահանգի կառավարությունը՝ որպես ոխհատուցում, մահացած կանանց հարազատների 200-ական ռուպի կվճարի (ավելի քան 3 հազար դոլար):




























