ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չինացի օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել, որոնք նախագահին ծամոն ծամելիս են տեսել, հայտնում է USA Today-ը:
Աղբյուրը նշում է, որ չինական լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում էին ԱԽՏՀ երկրների առաջնորդներին, որոնք Պեկինի ազգային լողորդական համալիրին էին մոտենում լիմուզիններով:
Մամուլը գրել է, որ Օբաման հրաժարվել է լիմուզինից, որից օգտվել են գագաթաժողովի մյուս առաջնորդները: Որոշ լրատվամիջոցներ ըմբռնումով են մոտեցել, մյուսները՝ քննադատությամբ: Սակայն ԱՄՆ նախագահի մեքենայի ժամանելուց հետո կատարվածը շատերին է զարմացրել Պեկինում:
Աղբյուրը նշում է, որ Օբաման հականիկոտինային ծամոն էր ծամում համալիր գալու ճանապարհին: Որոշ օգտատերեր Օբամային բռի անբան են որակել, ոմանք էլ՝ թափթփված ռեփեր:
«Մենք շքեղ միջոցառում էինք կազմակերպել, սակայն տեսանք, թե ինչպես է Օբաման մեքենայից դուրս գալիս ծամոն ծամում», - զայրացել է պրոֆեսոր Հոնգ Ինը:




























