Եվրամիության հետ տնտեսական համագործակցության մասին նոր փաստաթուղթը իրական է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողներին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ամփոփելով Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Իոհանես Հանի հետ նոյեմբերի 3-5-ին կայացած հանդիպման արդյունքները:
«Մենք եկել ենք այն եզրահանգման, որ պատրաստ ենք շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Պետք է միայն համաձայնության գալ հարաբերությունների ձեւաչափի շուրջ, որից հետո հնարավոր կլինի տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել», - նշեց նա: Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ է, արդյոք այդ փաստաթուղթը ստորագրվել նաեւ քաղաքական մասով, նախարարը նշեց. «Քաղաքական մասով բանակցություններ դեռեւս չեն տարվել»:




























