Ռուսաստանի տնտեսության մասին գնահատականներում շտապել պետք չի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ներկայումս իրենց գերատեսչությունը բարդությունների գնահատական է կազմում, որոնք այժմ ունեն ներկրողները ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով:
«Պետք է բազմակողմանիորեն գնահատել այդ գործընթացները: Պետք չի շտապել ու հապշտապ գնահատականներ տալ: Նման գնահատականների համար պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում»,-ընդգծել է Խաչատրյանը:
Նշենք, որ եթե հուլիսի կեսերին ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում էր 35,16 ռուբլի, ապա հիմա այն հասել է 45,95 ռուբլու:



























