Մոսկվայի մարզի դատարանը Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ դատավճիռ է կայացրել: Նա մեղավոր է ճանաչվել մանկահասակ աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային վարչության մամուլի ծառայությունը:
Տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 4 աղջնակների հանդեպ, որոնցից 2-ն իր թոռնուհիների սենյակակիցներն են: Աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունից հետո նա, որպես կանոն, նրանց 50-100 ռուբլի է տվել:
Դատարանի որոշմամբ՝ ադրբեջանցին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Նա պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:



























