Ալժիրում ուսումնական թռիչքի ժամանակ խորհրդային ՄԻԳ-25 կործանիչ է վթարի ենթարկվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության ՊՆ հաղորդագրությունը:
«Հասսի Բահայի Կենտրոնական օդային զորավարժարանի տարածքում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Ալժիրի ՌՕՈՒ-ի ՄԻԳ-25 կործանիչը: Օդաչուին հաջողվել է ողջ մնալ: Վթարի վայրում ոչ մի այլ վնաս չի գրանցվել», - ՊՆ հաղորդագրությունն է մեջբերում գործակալությունը:
«Կատարվածի պատճառները պարզելու համար քննչական հանձնաժողով է ստեղծվել», - նշել են նախարարությունում:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 13-ին Ալժիրի հյուսիսում վթարի էր ենթարկվել այդ երկրի ՌՕՈՒ-ի ՍՈՒ-24 կործանիչը: Օգոստոսի 30-ին երկրի հարավում վթարի է ենթակվել ուկրաինական ավիաընկերության Ան-12 տրանսպորտային օդանավը, որում եղել էր յոթ մարդ:




























