Գերմանիայի երեք քաղաքացիներ եւ վեց եգիպտացի հինգ տարվա ազատազրկման են դատապարտվել՝ Քեոփսի բուրգը թալանելու համար, փոխանցում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ երեք գեմանացիների դատավճիռը դատարանը հեռակա կարգով է կայացրել: Ըստ մեղադրող կողմի վարկածի՝ որպես հետազոտողներ ներկայացած Գերմանիայի քաղաքացիները գողացել են հնագույն մագաղաթի մի մասը, ինչպես նաեւ բուրգի շինանյութի նմուշները: Դատապարտվել են նաեւ եգիպտացիները, որոնց դատարանը հանցագործության մասնակից է համարում: Նրանց շարքում կան հնագույն իրերի նախարարության երեք աշխատակիցներ, բուրգի երկու հսկիչներ եւ զբոսաշրջային գործակալության նախագահը, որի հաճախոդներն էլ եղել են գերմանացիները:
Գողությունը կատարվել է 2013 թ. վերջին: 2014 թ. օոստոսին Եգիպտոսի իշխանությունները հայտնել էին, որ ցուցանմուշները վերադարձվել են:
Քեոփսի բուրգը Եգիպտոսի ամենախոշոր բուրգն է, այն աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որ հասել է մեր օրեր: Ենթադրվոմ է, որ 20 տարի տեւած շինարարությունն ավարտվել է մ. թ. ա. շուրջ 2540 տարի առաջ:




























