Խորհրդարանական եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») այս անգամ նիստն անցկացնում է «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունում: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նիստի արդյունքներով կհայտարարվի հետագա գործողությունների մասին:
Բացի այդ. Խորհրդարանական եռյակը պետք է նաեւ քննարկի երկրի կառավարությանն առաջարկված 12 կետերի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է կրկին անդրադառնալ 4 քաղաքական ուժերի (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն») ներկայացրած 12 կետերը պարունակող փաստաթղթին:




























