Իշխանությունները 2015-ի համար նախատեսել են 4,1 տոկոս տնտեսական աճ, որը բավարար չէ, եթե անգամ այն ապահովվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշել է, որ կառավարության միջինժամկետ ծրագրով նախատեսվում է 5,1 տոկոսի աճ, իսկ պետական բյուջեի եկամուտները կլինեն 1,225 մլրդ դրամ, այս տարվա 1,184 մլրդ-ի փոխարեն: «Իսկ հիմա նույնիսկ այդ 4,1 տոկոսի աճը ներկայացվում է որպես ձեռքբերում»,-ընդգծել է Դեմիրճյանը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներն էլ ավելի ցածր են՝ 2,5-2,7 տոկոսի սահմաններում: Որպես պատճառ բերվում են Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները, քանի որ հենց այդ երկրից են հայաստան մուտք գործում աշխատանքային միգրանտների 80 տոկոս տրանսֆերտները:
«Բայց բանն այն է, որ այս եւ այլ ռիսկերը 2015-ի պետբյուջեի նախագծում արտացոլված չեն»,-ասել է ՀԱԿ պատգամավորը:





























