Ադրբեջանը ծրագրում է հարթել իր գազի մատակարարումները դեպի Հունգարիա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբեելով երկրի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Էներգետիկ համագործակցության ոլորտում մենք Հունգարիային համարում ենք գործընկեր եւ քննարկում ենք ադրբեջանական գազը Հունգարիա մատակարարելու երթուղիների հարցը: Դա կարող է լինել Բուլղարիա-Ռումինիա-Հունգարիա կամ էլ Տրանս-ադրիատիկ խողովակաշարը, որն անցնում է Բալկանյան երկրների միջով, իսկ այնուհետեւ Խորվաթիայից կանցնի Հունգարիա», - գործակալությունը մեջբերում է Ալիեւին:
Նա ընդգծել է, որ Եվրամիության որոշ անդամ-երկրներ իրենց նավթի 40%-ը ստանում են Ադրբեջանից: Հարավային գազային միջանցքի նախագիծը, ինչպես նշել է Ալիեւը, ամբողջությամբ կծածկի Եվրոպայի էներգետիկ քարտեզը: «Մեր հաստատված գազի նվազագույն պաշարները կազմում են 2.5 տրլն խմ եւ դեռ ավելի շատ լինեն, քանի որ մենք դեռ հետախուզական աշխատանքներ ենք իրականացնում: Նույնիսկ այս թիվը բավական է եվրոպացի սպառողների համար առնվազն 100 տարվա ընթացքում գազի հուսալի աղբյուր համարվելու համար», - հավելել է ադրբեջանական առաջնորդը:





























