ՌԼԴԿ կուսակցության պատգամավոր, ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Իլյա Դրոզդովը առաջարկել է ռուսական դատարկված գյուղերը բնակեցնել չինացիներով, հյուսիսկորեացիներով եւ ճապոնացիներով, Lenta.ru-ն:
«Ոչ ոք չի խանգարում ռուսաստանյան դատարկված գյուղերը աշխատասեր չինացիներով, հյուսիսկորեացիներով, ճապոնացիներով բնակեցնելուն՝ Ռուսաստանի քաղաքացիների ղեկավարության ներքո», - ասել է Դրոզդովը: Ըստ պատգամավորի՝ առաջիկայում անհրաժեշտ է հատուկ մարմին ստեղծել, որը կդիտարկի նման նախագծի նպատակահարմարությունը:
«Հնարավոր է, որ մեզ ասեն՝ մենք ինքներս գլուխ կհանենք, Ռուսաստանում մեզ ոչ ոք պետք չէ: Այդ ժամանակ մենք պետք է խիստ միջոցներ ձեռնարկենք Ռուսաստանի սահմաններից նույնիսկ նրանց վտարելու համար, ովքեր արդեն այստեղ են: Հնարավոր է նաեւ, որ մեզ ասեն՝ 100 հազար կամ մլն է պետք», - նշել է ՌԼԴԿ խմբակցության անդամը:





























