2015 թվականի Հայաստանի պետական բյուջեն ոտքի չի կանգնեցնի արդյունաբերությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում, բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝ տնտեսումը դարձել է ինքնանպատակ, իսկ տնտեսված գումարները ոչնչի չեն ծառայում:

«Դրա փոխարեն մենք պետք է ոտքի կանգնեցնենք արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը, իսկ դրա համար հատկացվող գումարները տասնյակ անգամ քիչ են անհրաժեշտից: Տպավորություն է, որ պետությունը հրաշալի կապրի նաեւ առանց արդյունաբերության»,-հայտարարել է Ուրիխանյանը:

Նա նաեւ հավելել է, որ նույնկերպ ոչ մի լուծում չի առաջարկվում փախստականների խնդիրների հետ կապված: «Ես հիշում եմ, որ ներկա կառավարությունը սարսափելի ժառանգություն է ստացել, սակայն նա ոչ մի կերպ չի ձգտում փոխել իր վարքը»,-հավելել է Ուրիխանյանը: